6068 դիտում
21:46 13-02-2017
Խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվեց Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում․ Պատմության այս օրը
1689 թ. — Անգլիայում ավարտվեց այսպես կոչված Փառավոր հեղափոխությունը։
1769 թ. — ծնվել է Իվան Կռիլովը, ռուս նշանավոր գրող, հայտնի է իր առակներով, (մահ. 1844 թ.)։
1770 թ. — ծնվել է Ներսես Ե Աշտարակեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ (մահ. 1857 թ.)։
1873 թ. — ծնվել է Ֆեոդոր Շալյապինը, ռուս նշանավոր օպերային երգիչ, համաշխարհային վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից (մահ. 1938 թ.)։
1883 թ. — մահացել է Ռիխարդ Վագները, գերմանացի մեծ երգահան, դիրիժոր, երաժշտական տեսաբան (ծն. 1813 թ.)։
1895 թ. — Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար արտոնագիր ստացան։
1918 թ. — ԽՍՀՄ-ում մտցվեց Գրիգորյան օրացույցը, որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։
1934 թ. — խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվեց Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։
1946 թ. — ծնվել է Վազգեն Մանուկյանը, հայ քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ առաջին վարչապետ, ներկայումս Հանրային խորհրդի նախագահ։
Նմանատիպ նյութեր
9048 դիտում
21:12 24-02-2017
«Ստրումո» նավը խորտակվեց Սև ծովում և մահացան անձնակազմի 767 անդամներ․ Պատմության այս օրը
2595 դիտում
15:16 16-12-2021
Այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, մեր նավը պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի. Փաշինյան
11432 դիտում
22:59 10-02-2017
«С-13» սուզանավը խորտակեց «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավը․ մահացավ մոտ 300 մարդ․ Պատմության այս օրը