211652_close_icon
views-count2337 դիտում article-date 13:10 23-02-2017

Իրաքյան բանակը գրոհ է ձեռնարկել Մոսուլի օդանավակայանի ու ռազմական ճամբարի վրա

Իրաքի անվտանգության ուժերը ԱՄՆ-ի աջակցությամբ գրոհ են սկսել Մոսուլի օդանավակայանն «իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Իրաքի գլխավոր պետական հեռուստաալիքը հայտնել է, որ բացի օդանավակայանից, արագ արձագանքման ուժերը, դաշնային ոստիկանությունն ու հակաահաբեկչական ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել նաև Ալ-Գազլյանի ռազմական ճամբարի վրա։ Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հայտարարել էր Մոսուլի արևմտյան հատվածն ահաբեկիչներից ազատագրելու նոր օպերացիայի մեկնարկի մասին։ Վերջինս նշել էր, որ առաջնային խնդիրը ահաբեկիչներից խաղաղ բնակիչներին փրկելն է։

Նմանատիպ նյութեր