211652_close_icon
views-count3072 դիտում article-date 13:36 23-02-2017

Կենտրոնական բանկի նախագահը Բրյուսելում կմասնակցի բանկերի վերակազմավորմանը նվիրված համաժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Բելգիայի ազգային բանկում կազմակերպվող բարձր մակարդակի «Բանկերի վերակազմավորումը» միջազգային երկօրյա համաժողովին, տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Համաժողովին քննարկվելու են «Հանրային իշխանությունների դերը բանկերի վերակազմավորման գործում» և «Մասնավոր լուծումներ թույլ բանկերի համար՝ ապագայի մոտեցումներ» թեմաները: Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:

Նմանատիպ նյութեր