211652_close_icon
views-count3149 դիտում article-date 20:09 22-02-2017

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Ղարաբաղի հակամարտությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Անվտանգության խորհրդի նսիտում, որը կայացել է փետրվարի 20-ին, անդրադառնալով Եվրոպայում հակամարտություններին, հիշատակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: ««Սառեցված հակամարտություն» եզրույթը, որը հաճախ կիրառվում է Եվրոպայում հակամարտությունների վերաբերյալ, շփոթության մեջ է գցում միջազգային հանրությանը: Մինչև խաղաղության համաձայնագրեր չստորագրվեն ու կյանքի չկոչվեն, հակամարտությունների վերսկսման ռիսկը կպահպանվի, ինչպես եղավ անցյալ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում: ՄԱԿ-ը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հորդորում է հակամարտության կողմերին թուլացնել լարվածությունը: Գուտերեշը բոլոր շահագրգիռ կողմերին հորդորել է քաղաքական կամք ցուցաբերել ոչ միայն ամրապնդելու հրադադարի ռեժիմը, այլ վերսկսելու կայուն և համապարփակ բանակցությունների գործընթացը»,- ասել է Գուտերեշը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ 2008թ. Վրաստանի և 2014թ. Ուկրաինայի ճգնաժամերը հիշեցնում են Եվրոպայում բռնության նոր բռնկումների սպառնալիքի մասին:

Նմանատիպ նյութեր