211652_close_icon
views-count22563 դիտում article-date 11:03 19-02-2017

Թունավորման դեպք Գավառում. ընտանիքի 5 անդամները «էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 18-ին, թունավորման դեպք է տեղի ուեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոն «էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գևորգյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղեփոխվածներն են՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչներ, 27-ամյա Վեներա Գասպարյանը, 21-ամյա Թագուհի Բաղդասարյանը, 5-ամյա Գագիկ Թադևոսյանը, 61-ամյա Սարիբեկ Թադևոսյանը, 21-ամյա Անի Այվազյանը: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վերջիններս թունավորվել են Գանձակ գյուղում գտնվող իրենց տանը ՝ գազի կաթսայից արտանետված գազից: Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր