211652_close_icon
views-count2201 դիտում article-date 11:54 18-02-2017

Էկվադորցիների պատրաստած տեսահոլովակը՝ նվիրված երկրի նախագահ Ռաֆայել Կոռեային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 19-ին Էկվադորում կայանալու են նախագահի ու օրենսդիր մարմնի ընտրություններ։ Նախագահական ընտրություններին այս անգամ չի մասնակցի երկրի նախագահ Ռաֆայել Կոռեան, ով երկիրը ղեկավարում է 2006 թվականից ու վայելում է էկվադորցիների սերն ու հարգանքը։ Նոր նախագահին, փոխնախագահին ու խորհրդարանի 137 անդամներին իրենց ձայնը կտա 13,2 մլն ընտրող։ Հայտնի է, որ Ռաֆայել Կոռեան սիրում է ազատ շփվել իր երկրի քաղաքացիների հետ. նրանց հետ անկաշկանդ պարում է և երգում, խաղում երեխաների հետ։ Ի նշան Կոռեայի հանդեպ տածած հարգանքի, նրա համախոհները տեսահոլովակ են պատրաստել, որում ներկայացված են հետաքրքիր կադրեր՝ նրա ղեկավարման 11 տարիներից։ Տեսանյութը դիտեք հետևյալ [url=https://web.facebook.com/100008272057200/videos/1834939116791806/]հղումով[/url]։

Նմանատիպ նյութեր