211652_close_icon
views-count3243 դիտում article-date 15:09 16-02-2017

ԱՄՆ-ն լրացուցիչ 4 միլիոն 800 հազար դոլար դրամաշնորհ կհատկացնի ՀՀ կառավարությանը

ՀՀ կառավարությունն այսօր համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 9 փոփոխության կնքման առաջարկությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է 4 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական հատկացում, որի դեպքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակում կկազմի 61 միլիոն 136 հազար 78 դոլար և 36 ցենտ: ԱՄՆ ՄԶԳ տրամադրած տեղեկատվության համաձայն` հատկացվելիք 4 միլիոն 800 հազար դոլարը կուղղվի իրականացվող 6 ծրագրերի ֆինանսավորմանը, մասնավորապես, «Գործընկերություն գյուղական բարեկեցության», «Գյուղական զարգացման ընդլայնված նախաձեռնություն», «Մշակութային զբոսաշրջություն Հայաստանում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին»: Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև 2015թ. օգոստոսի 10-ին կնքված փաստաթղթի շրջանակում նախատեսվում է իրականացնել Տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագիրը, որը ՀՀ պետբյուջեում ներառելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը հասնելու ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման` Հայաստանում վարչատարածքային բարեփոխման միջոցով: Ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն ներդրումային միջոցներ կտրամադրի ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հայաստանում վարչատարածքային բարեփոխման պիլոտային փուլում 14 խոշորացվող փնջերում զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար:

Նմանատիպ նյութեր