211652_close_icon
views-count2464 դիտում article-date 14:43 16-02-2017

Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարների հետ լուրջ հանդիպում է ունենալու շաբաթ օրը

Այսօր ՀՀ կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հաստատեց, որ կառավարության անդամների և գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումը նախատեսված է անցկացնել շաբաթ օրը: Այդ առումով վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց հանդիպման օրակարգը: «Առաջին՝ Կառավարության ծրագրի կատարումը, երկրորդ՝ հանձնարարականների կատարումը և կարգապահությունը: Երրորդը՝ ինվեստիցիոն ծրագրերը, չորրորդ՝ հանրության հետ աշխատանքը՝ տեղյակ պահելը, թե ինչ ենք անում և հինգերորդ՝ բարեփոխումները և փոփոխություններն իրենց ոլորտում, ինչի մասին խոսել ենք, պայմանավորվել ենք։ Այն պրոյեկտները, որոնք ասել ենք, որ յուրաքանչյուրը պետք է անի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր