211652_close_icon
views-count17299 դիտում article-date 19:24 15-02-2017

Ավան վարչական շրջանում բնակվող ամուսինները 1 ամսական տղայի մահվան մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներին

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելը տուժողի մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այս տարվա փետրվարի 10-ին՝ Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան փողոց ի 8 շենքի 2-րդ բնակարանում մահացած 1 ամսական տղայի մահվան փաստով: Այդ օրը առավոտյան տղայի հայրը՝ Արման Դունամալյանը, նկատել է, որ երեխան, ում անունը Միքայել էր, մահացել է, ինչի համար էլ ահազանգել է իրավապահ մարմիններին ու արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը և Ավան, Նոր Նորք վարչական շրջանների քննչական խումբը: Ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկներին, ինչի առթիվ էլ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր