211652_close_icon
views-count3255 դիտում article-date 18:32 15-02-2017

ԱՄՆ Հայկական հանձնախումբը կոչ է արել Պետդեպին ընդդիմանալ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» վաճառելուն

ԱՄՆ Հայկական հանձնախումբը կոչ է արել երկրի պետքարտուղարությանն ընդդիմանալ Իսրայելի կողմից Ադրբեջանին ամերիկյան տեխնոլոգիայով ստեղծված «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքի շրջանակում ամերիկյան տեխնոլոգիայի փոխանցմանը երրորդ կողմին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի տարածաշրջային շահերի վերաբերյալ մտահոգությունները և զենքերի տարածման հետ կապված վտանգները: ԱՄՆ Հայկական հանձնախումբը, վկայակոչելով տեղեկատվության ազատության օրենքը, նաև խնդրել է տրամադրել «Երկաթե գմբեթի» վաճառքին վերաբերող պաշտոնական փաստաթղթերը:

Նմանատիպ նյութեր