211652_close_icon
views-count3378 դիտում article-date 19:45 14-02-2017

2016 թվականին Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 5 անգամ աճել է. Ֆրանսիայի դեսպան

«2016 թվականը տնտեսական առումով առաջընթաց գրանցած տարի էր՝ պայմանագիր ստորագրվեց ՀՀ ողջ տարածքով ջրամատակարարում ապահովող ընկերության հետ: Զարգացման ֆրանսիական գործակալությունն այդ նպատակով Վեդու ջրամբարի կառուցման համար հատկացրեց 75 մլն եվրո, Հայաստանին տրամադրվեց նաև 40 մլն բյուջետային վարկ: Կրթական ոլորտում ևս բավականին զարգացումներ եղան: Հայ-ֆրանսիական համալսարանում արդեն իսկ ստեղծվել է նախկին շրջանավարտների մի ցանց, որի նպատակը ներկա և նախկին ուսանողների մշտական կապի պահպանումն է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո Ֆրանսիան Հայաստանին ամենաշատ օժանդակություն տրամադրող երկիրն է: «2016 թվականին Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 5 անգամ աճել է: Ընթացքի մեջ են կարևոր ծրագրեր, որոնք քննարկվելու են, հանդիպումներ, որոնք տեղի են ունենալու Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ին Ֆրանսիա նախատեսված այցի շրջանակում»,- հավելեց դեսպանը, նկատելով, որ կամզակերպվելու է նաև հանդիպում միջազգային հարթակում մեծ հեղինակություն ունեցող խոշոր ձեռնարկատերերի հետ:

Նմանատիպ նյութեր