211652_close_icon
views-count81749 դիտում article-date 16:33 14-02-2017

Ողբերգական դեպք Ջերմուկ քաղաքում. 23-ամյա տղայի դին հայտնաբերվել է Բարեկամություն կամրջի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Բարեկամություն կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։ Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանոլ ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Ջերմուկի հրշեջ-փրկարարները՝ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին Ջերմուկի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Հրաչ Սարգսյանի և քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Սայադյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սայադյանն ամուսնացած էր և Ջերմուկ էր այցելել՝ իր աներոջ տուն։ Երեկ մինչև ինքնասպանություն գործելը, նա տանից 1000 դրամ է վերցրել և կնոջն ասել է, որ գնում է վարսավիրանոց՝ մազերը կտրելու։ Տևական ժամանակ կինը, տեսնելով, որ ամուսինը ուշանում է, զանգահարել է նրան ու հայտնել, որ սպասում են իրեն, որպեսզի ճաշեն։ Ամուսին էլ պատասխանել է, իսկ հետո կինը անընդհատ զանգահարել է ամուսնուն, սակայն հեռախոսն անհասանելի է եղել։ Փաստի առթիվ քննիչ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Բարեկամության կամրջի բարձրությունը 97 մետր է։ Ջերմուկի հրշեջ-փրկարարներին իր օգնությունն է հայտնել Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» հյուրանոցային համալիրի սեփականատեր Տիգրան Մարգարյանը, ով փրկարարներին տրամադրեց Բուռան մակնիշի ամենագնացը, որից հետո նոր միայն փրկարարներին հաջողվեց մոտ 2 կմ ձյունածածկ ու մերկասառույց ճանապարհով դին տեղափոխել ու հանձնել Ջերմուկի շտապօգնության բժիշկներին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր