211652_close_icon
views-count3976 դիտում article-date 11:41 12-02-2017

Չինաստանում թռչնագրիպով մարդու վարակվելու այս տարվա առաջին դեպքն է գրանցվել

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գրանցվել է թռչնագրիպով մարդու վարակվելու այս տարվա առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է RBC գործակալությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վարակվածը Չինաստանի 68-ամյա բնակիչ է: Հիվանդության ախտանիշները տղամարդու մոտ հայտնվել են մոտ 2 շաբաթ առաջ: Նա սկսել է բուժվել Լանֆան քաղաքի հիվանդանոցում, սակայն վիճակի վատթարացման կապակցությամբ տեղափոխվել է Պեկին: Պարզվել է, որ տղամարդն իրոք վարակվել է H7N9 վիրուսով:

Նմանատիպ նյութեր