211652_close_icon
views-count3155 դիտում article-date 09:44 11-02-2017

Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանն էլ հեռանա Սեյրան Օհանյանի դաշինքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվող դաշինքում կռիվ է ընկել, պատճառն էլի ընտրացուցակներն են։ Բանն այն է, որ նախընտրական ցուցակի կազմման արարողությանը մասնակցում են բացառապես Օսկանյանը՝ իր թիմակիցներով, և Սեյրան Օհանյանը՝ ներառելով նեղ թիմակիցներին, չնայած այդ դաշինքի մաս են նաև այլ կուսակցություններ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ հստակ է, որ ցուցակի առաջին և երկրորդ համարները զբաղեցնելու են Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ թե նրանից հետո ում անունն է հաջորդելու, հայտնի չէ։ Նկատենք, որ երեկ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց դաշինքը լքելու մասին, ավելի վաղ դժգոհություն էր հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Ըստ մեր աղբյուրների՝ Սարգսյանի համար ընտրացուցակում առաջարկել են 6-րդին հաջորդող համարները՝ պատճառաբանելով որ ՀԴԿ-ն ռեսուրս չունի։ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանի համար էլ նախատեսել են 5-րդից բարձր տեղերից մեկը, ինչն անարդար է, և չի բացառվում, որ Դալլաքյանն էլ կհեռանա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր