211652_close_icon
views-count67704 դիտում article-date 09:18 09-02-2017

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ 68-ամյա կինը վրաերթի՞, թե՞ ինքնասպանության հետևանքով է մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գործարանի մոտ՝ գնացքի գծերի հարևանությամբ, կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 68-ամյա Անաիդա Թորոսյանն էր։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրստվում։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե վրաերթ, պարզ կլինի օպերատիվ-քննչական համալիր գործողությունների արդյունքում, քանի որ կա վարկած, որ կինը նետվել է Երևան Թբիլիսի երթուղին սպասարկող թիվ 372 գնացքի տակ։ Դեպք վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Տեղում են եղել նաև երկաթուղին սպասարկող ընկերության պատասխանատուները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր