211652_close_icon
views-count12167 դիտում article-date 13:39 08-02-2017

Ֆուտբոլային թրիլեր Բարսելոնայում, որը դեռ երկար կհիշվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բացառիկ դրամատիկ և իրադարձություններով հարուստ ստացվեց Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղը` «Բարսելոնայի» և Մադրիդի «Ատլետիկոյի»: Առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 2:1 հաշվով և թվում էր, թե պատասխան խաղում հեշտությամբ կպահպանեն առավելությունը: Սակայն Դիեգո Սիմեոնիի սաները իսկական ճակատամարտ տվեցին և որքան էլ տարօրինակ թվա, հենց կատալոնացիների ոճով էին խաղում, իսկ «Բարսելոնան»` մադրիդցիների ոճով: Ամեն ինչ եղավ այս խաղում. 3 կարմիր քարտ, բազմաթիվ ընդհարումներ, չհաշված մաքուր գոլ, չիրացված 11 մետրանոց հարված: Մինչև վերջին վայրկյանը դաշտի ցանկացած հատվածում պայքար էր ընթանում: Ամեն ինչ արեց «Ատլետիկոն» հաղթանակի համար, և ամեն ինչ արեց դրա համար, սակայն բախտը այդ օրը ժպտաց «Բարսելոնային», որը կարողացավ պահպանել իր համար անհրաժեշտ հաշիվը` 1:1 «Բարսելոնան» 4-րդ անգամ անընդմեջ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ դուրս եկավ, որտեղ նրա մրցակիցը կլինի «Ալավես»-«Սելտա» զույգի հաղթողը: Եզրափակիչը մայիսի 27-ին է: [b]Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ [/b] «Բարսելոնա» - «Ատլետիկո»՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 2:1) Լուիս Սուարես, 43 – Կևին Գամեյրո, 83
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր