211652_close_icon
views-count10237 դիտում article-date 23:24 07-02-2017

ԼՂՀ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից տեղափոխել են Բաքու

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին այսօր՝ փետրվարի 7-ին, հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն: Լապշինը ժամանել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայան՝ Բելառուսի Գլխավոր դատախազության աշխատակիցների ուղեկցությամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը՝ իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ: Ադրբեջանը լրագրողին ներառել էր իր «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:

Նմանատիպ նյութեր