211652_close_icon
views-count42170 դիտում article-date 16:15 07-02-2017

Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ խմած վարորդի «յաշիկը» տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 6-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes G 63 մակնիշի 77 QR 707 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ Վահե Հակոբջանյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ /խմած/ վիճակում։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ հորդորում է վարորդներին, որպեսզի ավտոմեքենան չվարեն ոչ սթափ, չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ անկախ վարորդի վարած ավտոմեքենայից և զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, օրինախախտները ոչ միայն ենթարկվելու են վարչական պատասխանատվության, այլ անհրաժեշտության դեպքում մեքենաները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր