211652_close_icon
views-count3696 դիտում article-date 09:48 07-02-2017

Գալուստ Սահակյանին և ՀՀԿ տարեցներին տարիքային կամ այլ պատճառներով ԱԺ չեն բերի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Դեռ շատ վաղ է նման հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ տալ, դեռ մեր ցուցակը մենք չենք ամբողջացրել, դուք արդեն ԱԺ նախագահի պաշտոնից եք խոսում»,- երեկ մեր թղթակցին ասել է ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռ. Թադևոսյանը։ ՀԺ թղթակիցը Թադևոսյանին հարցրել է ճի՞շտ են տեղեկությունները, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ՀՀԿ ավագների խորհրդի նախագահ նշանակելով Սերժ Սարգսյանը նրան հասկացնում է, որ հաջորդ խորհրդարանում նա ԱԺ նախագահ, միգուցե նաև պատգամավոր չի լինելու։ Հիշեցնենք, որ ՀՀԿ վերջին համագումարում կուսակցությունը որոշեց ավագների խորհուրդ ստեղծել։ Ավելի ուշ սույն կառույցի ղեկավար նշանակվեց Գ. Սահակյանը։ Այդ խորհրդում պետք է հավաքվեն ՀՀԿ-ի տարեցները, որոնց հետագայում տարիքային կամ այլ պատճառներով ԱԺ չեն բերի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր