211652_close_icon
views-count16663 դիտում article-date 09:38 07-02-2017

Երևան-Երասխավան ճանապարհին բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինն էլ բախվել է ցուցանակներին ու բետոնե սյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 34 MM 818 համարանիշի և Mercedes մակնիշի 34 CM 706 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել սահքի մեջ և բախվել ճանապարհին շինարարական աշխատանքների նպատակով տեղադրված ցուցանակներին ու բետոնե սյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր