7561 դիտում
21:50 04-02-2017
Ժամը 20։30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Ուրասար-Կաթնաղբյուր Խնկոյան-Հարթագյուղ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի, Թալինի տարածաշրջանի Կանչ, Հակո, Ձորագլուխ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Արագածոտնի մարզի Լուսագյուղ, Սարալանջ, Թալինի տարածաշրջանի Մեծաձոր գյուղի, Ապարանի տարածաշրջանի Սարալանջ-Վարդենիս և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:
Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
***
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:
Նմանատիպ նյութեր
1152 դիտում
17:24 12-01-2015
Ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
2526 դիտում
17:59 26-01-2017
Ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
4301 դիտում
22:33 30-01-2017
Ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այս բաժնից
571 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
439 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից