211652_close_icon
views-count86483 դիտում article-date 20:12 04-02-2017

«Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմած կալանավորը տաք հետքերով հայտնաբերվեց

Քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել են այսօր՝ փետրվարի 4-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրահատարանից փախուստի դիմած ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս․ Գրիգորյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հայտնաբերելու օպերացիան ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը և Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիորսյանը։ Այս պահին փախուստի դիմած կալանավորը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանությունում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր