211652_close_icon
views-count5205 դիտում article-date 14:15 04-02-2017

Չնայած Թրամփի արգելող հրամանագրին՝ ամերիկյան իշխանությունները թույլ կտան իրանցի 6 ամսական հիվանդ երեխայի վիրահատությունը կատարել ԱՄՆ-ում

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն հայտնել է, որ ամերիկյան իշխանությունները չեն արգելի իրանցի 6 ամսական հիվանդ աղջնակի տեղափոխումը ԱՄՆ, որպեսզի անհապաղ վիրահատություն կատարվի, տեղեկացնում է Associated Press-ը։ Փոքրիկն ունի սրտի բնածին, լուրջ արատ, իսկ բարդության պատճառով վիրահատությունը իրանցի վիրաբույժները հրաժարվել են կատարել։ Գործակալության տվյալներով՝ աղջնակի՝ Ֆաթեմեհ Ռեշադի ընտանիքը պատրաստվում էր Դուբայում ԱՄՆ-ի մուտքի վիզա ձեռք բերել, որպեսզի կարողանա երեխային շտապ տեղափոխել Միացյալ Նահանգներ, սակայն Դոնալդ Թրամփի՝ փախստականների միգրացիայի մասին հրամանագրից հետո դա դարձավ անհնար, ու ընտանիքը ստիպված եղավ ձեռնունայն վերադառնալ Իրան։ Այդուհանդերձ, ամերիկյան իշխանություններն ընդառաջ են գնացել իրանական ընտանիքին և շուտով նրանց հնարավորություն կտրվի մեկնել ԱՄՆ։

Նմանատիպ նյութեր