211652_close_icon
views-count2642 դիտում article-date 10:30 03-02-2017

Մարտուն Գրիգորյանը փորձում է առաջ քաշել իր ընտանիքին պատկանող բիզնեսի խնդիրները. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաները նախարար Վահան Մարտիրոսյանը Գյումրի այցի ժամանակ երեկ եղել է նաև ավտոկայանում։ Ընդ որում, նա ավտոկայան այցելել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանի խնդրանքով։ «Շիրակի մարզը սոցիալապես ամենաանապահով մարզերից է, ավտոկայարանն էլ անմասն չէ։ Մի շարք խնդիրներից։ Պատգամավորի հետ բազմիցս քննարկել ենք ավտոկայարանի վիճակը»,- ասել է նախարարը։ Տեղի ունեցածը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. Գյումրիի ավտոկայանը պատկանում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքին, ավելին՝ հենց նրանց է պատկանում նաև այն ընկերությունը, որ կազմակերպում է Գյումրի-Երևան ուղևորափոխադրումը։ Ու ստացվում է, որ Մ. Գրիգորյանը նախարարի մոտ փորձում է առաջ քաշել ու պետության միջոցներով լուծել իր ընտանիքին պատկանող բիզնեսի խնդիրները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր