211652_close_icon
views-count3182 դիտում article-date 19:10 31-01-2017

Սերգեյ Միքայելյանը դարձել է 2017 թ. ձմեռային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Միքայելյան) դարձել է 2017 թ. ձմեռային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր: Ազատ ոճ 10 կմ մրցաձևում մեր մարզիկը 27.04 արդյունքով դարձել 3-րդը: Նախորդ օրը Ս. Միքայելյանը դասական ոճ 10 կմ մրցաձևում 4-րդն էր: Նշենք, որ 28-րդ ձմեռային ունիվերսիադան անցկացվում է 2017 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 8-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որին մասնակցում են 57 երկրների շուրջ 2000 մարզիկներ:

Նմանատիպ նյութեր