211652_close_icon
views-count2253 դիտում article-date 18:06 31-01-2017

Մյունխենում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում բանակցությունների արդյունքները: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար ԷԼմար Մամեդյարովը Բաքվում Քաթարի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո համատեղ ճեպազրույցում, մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հունվարի 24-ի հանդիպումը. գրում է ԱՊԱ գործակալությունը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի հանդիպման ժամանակ արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։ «Փետրվարի 17-19-ին Մյունխենում կազմակերպվելու է Եվրոպայի անվտանգության հարցերով համաժողովը: Այդ համաժողովի շրջանակում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում»,- ասել է Մամեդյարովը։

Նմանատիպ նյութեր