211652_close_icon
views-count2443 դիտում article-date 20:52 31-01-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 31-ին

1715 թ. – ծնվել է Կլոդ Ադրիան Հելվեցիուսը, Ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ (մահ. 1771 թ.): 1890 թ. – ծնվել է Կարել Չապեկը, չեխ նշանավոր գրող, արձակագիր և դրամատուրգ (մահ. 1928 թ.): 1924 թ. – ԽՍՀՄ-ն ընդունեց իր առաջին սահմանադրությունը: 1929 թ. – ծնվել է Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը, գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Բավարիայի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 2011 թ.): 1935 թ. – ծնվել է Կենձաբուրո Օէն, ճապոնացի գրող, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակակիր։ 1953 թ. – Հյուսիսային ծովում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվեց 2551 մարդ, մոտ 100 000 -ը մնացին անօթևան: 1968 թ. – աշխարհի ամենափոքր կղզի պետությունը` Նաուրուն, հռչակեց իր անկախությունը: 1981 թ. – ծնվել է Ջասթին Թիմբերլեյքը, ամերիկացի նշանավոր երգիչ և դերասան, 4 Էմմի և 9 Գրեմմի մրցանակների դափնեկիր:

Նմանատիպ նյութեր