211652_close_icon
views-count3331 դիտում article-date 12:15 30-01-2017

ՀՀ տարածքում փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ կան. ՀՀ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Հակո, Կանչ, Սորիկ, Նոր Արթիկ, Զարինջա, Ցամաքասար, Սուսեր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Շենկանի, Միրաք, Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի բոլոր միջհամայնքային ճանապարհները: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածները, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի մարզերի և Տավուշի մարզի Կողբ, Հաղթանակ գյուղերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նմանատիպ նյութեր