211652_close_icon
views-count2835 դիտում article-date 17:38 27-01-2017

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի թեկնածուն. Վլ. Զայնետդինով

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծում համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածու կարող է առաջադրել Հայաստանը: Բացի այդ, որոշվել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն ընտրվելու է 3 տարով»,- rusarminfo.ru-ի հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, մեկնաբանելով ՀԱՊԿ Մշտական խորհուրդի կողմից «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն: ՀԱՊԿ մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ որոշման նախագիծը ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների կողմից կքննարկվի Կազմակերպության՝ 2017թ. ապրիլին նշանակված գագաթնաժողովի ժամանակ, և եթե բոլոր երկրների ղեկավարները հավանություն տան նախագծին, ապա կնշանակվի ՀԱՊԿ նոր քարտուղար:

Նմանատիպ նյութեր