211652_close_icon
views-count4640 դիտում article-date 22:13 25-01-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 25-ին

1533 թ. – անգլիայի թագավոր Հենրի VIII-ն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացան: 1736 թ. – ծնվել է Ժոզեֆ Լուի Լագրանժը, ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ (մահ. 1813 թ.): 1835 թ. – տեղի ունեցավ Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը: 1858 թ. – առաջին անգամ կատարվեց Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ «Հարսանեկան քայլերգը»: 1922 թ. – Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը: 1947 թ. – մահացել է Ալ Կապոնեն, ամերիկացի աշխարհահռչակ գանգստեր (ծն. 1899 թ.): 1950 թ. – ծնվել է Գուրգեն Խանջյանը, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ: 1980 թ. – ծնվել է Չավի Էռնանդեսը, իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բարսելոնա» ակումբի անդամ: 1981 թ. – ծնվել է Ալիշա Քիզը, ամերիկացի R&B ժանրի երգչուհի և երգերի հեղինակ: 2010 թ. – եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի ինթքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով զոհվեց ինքնաթիռի ողջ անձնակազմը` 82 հոգի: 2011 թ. – Եգիպտոսում սկսվեցին բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Հոսնի Մուբարաքի:

Նմանատիպ նյութեր