211652_close_icon
views-count5249 դիտում article-date 10:51 25-01-2017

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի գնորդ չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի հարցը դեռ մնում է օդից կախված։ Նշենք, որ անցած տարվա նոյեմբերի 14-ին նշանակված էր նախարարության շենքի առաջին աճուրդը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարության շենքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով։ Այժմ հայտնի չէ, թե կառավարությունն ինչ է պատրաստվում ձեռնարկել նախարարության շենքի հետ։ Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ առաջիկայում կառավարությունը տվյալ շենքի հետ կապված նոր որոշում պետք է ընդունի։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ շենքը ցանկանում է գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցչության գլխամասային գրասենյակը գտնվում է հենց նույն նախարարության հարևանությամբ՝ նույն շենքում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այժմ բանակցություններ են գնում շենքի հնարավոր գնորդներ ձեռք բերելու ուղղությամբ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի գնահատված արժեքը կազմում Է 13 մլրդ 223 մլն 413 հազար դրամ։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած նիստում որոշվել էր նշված նախարարության շենքը դասական աճուրդով օտարել։ Եվ նախարարության շենքի հաջորդ աճուրդին գույքի գնահատված արժեքը 10 տոկոսով չի նվազելու, ինչպես մյուս՝ ավտոմեքենաների, հողատարածքների դեպքում է լինում։ Տեղեկացնենք, որ աճուրդի հաղթող ընկերությունը պարտավոր է վճարել գույքի՝ 2520 քառակուսի մետր մակերես տարածքի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար դրամը։ Գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից հետո՝ եռամսյա ժամկետում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր