211652_close_icon
views-count4839 դիտում article-date 11:01 25-01-2017

Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 140 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 24-ին և լույս 25-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, բացառությամբ Մարտունու ուղղության, համեմատաբար հանգիստ է եղել, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 15 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 140 կրակոց: Արևելյան ուղղությամբադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր