211652_close_icon
views-count1285 դիտում article-date 16:51 24-01-2017

Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու գրությունները մշտական ուշադրության կենտրոնում են

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից 2016թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացվել է 11506 դիմում և գրություն: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու կառույցներին վերահասցեագրելու նպատակով: Դիմում-գրություններին համապատասխան ընթացք տալու ժամկետների ոչ մի խախտում չի արձանագրվել: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր