211652_close_icon
views-count2358 դիտում article-date 16:19 24-01-2017

Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է ԵՏՄ թվայնացման օրակարգի հարցերը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հետ։ [img]http://shamshyan.com/ups/images/0496986001485253141520583.jpg[/img] Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում երկու երկրների փոխգործակցության, ինչպես նաև կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ կապված մի շարք հարցեր։ [img]http://shamshyan.com/ups/images/0819204001485253161870365.jpg[/img] Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը՝ Նիկոլայ Նիկիֆորովը նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև գործակցության կարևորագույն քայլերից մեկը ԵԱՏՄ թվայնացման օրակարգի իրականացումն է։ Այն ոչ միայն ԵԱՏՄ ինտեգրման բաղադրիչն է, այլև ԵԱՏՄ երկրների ներգրավումն է աշխարհի թվային տրանսֆորմացիաների վերափոխման լայնածավալ գործընթացում։ [img]http://shamshyan.com/ups/images/0918755001485253178882979.jpg[/img] Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին առնչվող հարցեր։ [img]http://shamshyan.com/ups/images/0954274001485253195825702.jpg[/img] Վ. Մարտիրոսյանը կարևորել է Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհերում հայ ուսանողների ներգրավվածությունը, անդրադարձել հայկական և ռուսական բջջային կապի օպերատորների, փոստային ծառայությունների ոլորտում արդեն իսկ ծավալված ակտիվ գործակցությանը։ Նա հույս է հայտնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության շրջանակներն առաջիկայում կընդլայնվեն:

Նմանատիպ նյութեր