211652_close_icon
views-count2838 դիտում article-date 12:38 24-01-2017

Օբաման Թրամփի երդմնակալության օրը Պաղեստինի ինքնավարությանն է փոխանցել 221 մլն դոլար

Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը Բարաք Օբամայի վարչակազմը իր աշխատանքի վերջին ժամերին Պաղեստինի ինքնավարությանն է փոխանցել 221 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Associated Press-ը։ Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունը փորձել էր խոչընդոտել այդ փոխանցմանը, իսկ հունվարի 20-ին հեռացող վարչակազմը պաշտոնապես իրազեկել էր Կոնգրեսին փոխանցում կատարելու մտադրության մասին։ Այդ մասին տեղյակ էր պահել նախկին պետքարտուղար Ջոն Քերրին, Պետդեպի շենքից հեռանալուց առաջ։ Պաղեստինին ֆինանսական աջակցությունը տրվում է ԱՄՆ-ի՝ միջազգային զարգացման հարցերով գործակալության միջոցով։ Միջոցները տրվում են Գազայի ու Հորդանանի Արևմտյան հատվածներին՝ որպես մարդասիրական օգնություն։ Դրանց մի մասը ուղղված պետք է լինի անվտանգության, քաղաքական ոլորտներում բարեփոխումների համար։

Նմանատիպ նյութեր