211652_close_icon
views-count3255 դիտում article-date 17:40 20-01-2017

Կկայանա Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

Ս. թ. հունվարի 20-ին, ժամը 19:00-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո` նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ծննդյան 60-ամյակին: Հոբելյանական միջոցառման գեղարվեստական մասը բաղկացած է հոբելյարի ստեղծագործական գործունեությանը վերաբերող ցուցադրություններից, մանրապատումներից և էտյուդներից, որը տեղի կունենա մեծ դահլիճում, իսկ պաշտոնական մասը` թատրոնի նախասրահում: Երեկոյի ընթացքում բարեմաղթանքներով և շնորհավորանքներով հանդես կգան թատերարվեստի ոլորտի անվանի գործիչներ և հյուրեր:

Նմանատիպ նյութեր