211652_close_icon
views-count2372 դիտում article-date 13:27 19-01-2017

Երևանում կայացել է ՀՀ֊ԵՄ բանակցությունների հերթական՝ ութերորդ փուլը

Հունվարի 18-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը: Քննարկվեցին համաձայնագրի քաղաքական հարցերի, ինչպես նաև ընդհանուր, ինստիտուցիոնալ և եզրափակիչ դրույթների գլուխները: Կողմերին հաջողվեց փոխըմբռնման գալ մի շարք հարցերի շուրջ։ Ամփոփելով բանակցությունները՝ կողմերը տեղեկություններ փոխանակեցին նաև ոլորտային ու առևտրի հարցերի գլուխների շուրջ ընթացող քննարկումների արդյունքների մասին և հստակեցրեցին Բրյուսելում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետները:

Նմանատիպ նյութեր