211652_close_icon
views-count3221 դիտում article-date 15:54 18-01-2017

Լևոն Արոնյանը չորրորդ ոչ-ոքին խաղաց «Տատա Սթիլ» մրցաշարում

Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է «Տատա Սթիլ» մրցաշարը: Տեղի ունեցան մրցաշարի չորրորդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն էր ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին. պարտիայի 28-րդ քայլին կողմերը համաձայնվեցին կիսել միավորը: Չորրորդ տուրում մրցաշարի առաջատար Պավել Էլյանովը հաղթանակ տոնեց Ադհիբան Բաշկարանի նկատմամբ: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը առավելության հասավ Վեյ Յիի նկատմամբ, հաղթանակ տոնեց նաև Ուեսլի Սոն: Գիրի – Անդրեյկին, Ռապորտ – Վոյտաշեկ և Հարիկրիշնա – Կարյակին պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Չորրորդ տուրից հետո առաջատարը Պավել Էլյանովն է , որն ունի 3.5 միավոր: Նրանից կեսական քայլ են հետ Մագնուս Կարլսենն ու Ուեսլի Սոն: Լևոն Արոնյանը վաստակել է 2 միավոր և ընթանում է 8-րդ հորիզոնականում: Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը կայանալիք 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է մրցաշարի առաջատար Պավել Էլյանովը:

Նմանատիպ նյութեր