Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում ավարտվել է Տատա Սթիլ 2015 անվանումը կրող գերհզոր մրցաշարը: Վերջին 13-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է Դին Լիժենին: 13 հնարավորից վաստակելով 9 միավոր մրցաշարի հաղթող է ճանաչվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Լևոն Արոնյանը վաստակելով 5.5 միավոր զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Բ մրցաշարում գերազանց ելույթ է ունեցել Սամուել Սևյանը: Վերջին տուրում Սևյանը պարտության է մատնել Յան Տիմմանին և 13 հնարավորից վաստակելով 7.5 միավոր զբաղեցրել 6-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է 10.5 միավոր վաստակած Վեյ Յին: