211652_close_icon
views-count5275 դիտում article-date 11:37 14-01-2017

Օբաման հեռանալուց առաջ ուժի մեջ է թողել Իրանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված մի քանի պատժամիջոցներ պահպանելու մասին, հայտնում է BBC-ն։ Ինչպես տեղեկացրել է Սպիտակ Տունը, փաստաթղթերում նշվում է, որ չնայած Թեհրանը չի խախտում 2015 թ-ին Վիեննայում ստորագրված միջուկային ծրագրի մասին համապարփակ համաձայնագիրը, այդուհանդերձ, դեռևս Իրանի այլ գործողությունները սպառնում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը։ Օբաման հիշեցրել է, որ 2016 թ-ի հունվարի 16-ին ՄԱԳԱՏԵ-ն հաստատեց, որ Իրանը պահպանում է համաձայնագրի բոլոր կետերը և դա պատճառ էլ դարձավ, որպեսզի ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցների մեծ մասը։

Նմանատիպ նյութեր