211652_close_icon
views-count4307 դիտում article-date 19:22 11-01-2017

ՄԽ համանախագահների համար գաղտնիք չէ, թե ով է նախաձեռնել դիվերսիոն գործողությունը. Սերգեյ Մինասյան

Չինարիի ուղղությամբ Ադրբեջանի դիվերսիոն փորձի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ուշացած էր: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Տոներն ազդել են նույնիսկ Մինսկի խմբի աշխատանքի ու ոճի վրա: Հայտարարության առաջին երկու նախադասություններն իրար հակասում են: Փորձ է արվել հավասարության նշան դնել հայկական ու ադրբեջանական գործողությունների միջև, չնայած չեմ կարծում, թե համանախագահների համար գաղտնի է, թե ով է նախաձեռնել դիվերսիոն գործողությունը»,- նշեց Մինասյանը: Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ դարձյալ շեշտվել էր, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն: «Այս կոչն ուղղված է բացառապես ադրբեջանական կողմին: Եվ այս հարցում Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների մոտեցումները համընկնում են»,- ասաց քաղաքագետը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ին հայտարարություն էին տարածել Ամանորի նախաշեմին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր