19439 դիտում
11:50 09-12-2014
Դիվերսիոն գործողությունը կանխելու ժամանակ հակառակորդի կրակոցից սպանված 19-ամյա Գարիկն ընտանիքի միակ հույսն ու սյունն էր
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծում դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 19-ամյա Գարիկ Իսպիրյանը ընտանիքի միակ հույն ու սյունն էր:
Այս մասին[color=#CC0000] [b]SHAMSHYAN.com[/b][/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը: Նա նշեց, որ Գարիկը նաեւ մեկ եղբայր ունի, որը վատառողջ է, որի պատճառով անգամ ազատվել է ծառայությունից: Ավելին՝ ընտանիքը սոցիալապես շատ անապահով է: Իսկ հայրն էլ չորս անգամ վիրահատվել է: Ամբողջ գյուղը ցնցված է կատարվածից ու նրա ծնողների հետ սգում է Գարիկի անժամանակ մահը: Այսօր նրա դին կտեղափոխեն գյուղ, իսկ վաղը տեղի կունենա հուղարկավորությունը:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարել էր, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը:
Հայտնել էինք նաեւ, որ նույն օրը ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողություն է ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ նախնական տեղեկություններով ադրբեջանական կողմն ունի առնվազն մինչեւ 7 զոհ:
Նմանատիպ նյութեր
8100 դիտում
12:03 19-03-2016
Արցախում հակառակորդի կրակոցից սպանված Արտյոմը, ով ընտանիքի միակ տղան էր, 10 օրից կդառնար 20 տարեկան
Այս բաժնից
718 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
799 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2116 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա