211652_close_icon
views-count5236 դիտում article-date 21:15 09-01-2017

2030 թ.-ին Ճապոնիայում ռոբոտները գործազուրկ կանեն ավելի քան 2 մլն ճապոնացու. հետազոտություն

Mitsubishi գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները եզրակցության են եկել, որ 2030թ.-ին Ճապոնիայում աշխատատեղերը կկրճատվեն 2,4 մլն-ով, քանի որ արհեստական ինտելեկտով ռոբոտները կփոխարինեն մարդկանց: Այս մասին հայտնում է TACC-ը: Այդ առնչությամբ փորձագետները հորդորում են նախապես մտածել նոր համակարգի ստեղծման շուրջ, որը գործազուրկ քաղաքացիներին կերաշխավորի նվազագույն կայուն եկամուտ: Սպասվում է, որ ռոբոտները կներդրվեն սպասարկման և առևտրի ոլորտներում: Սակայն նշվում է նաև, որ ռոբոոտների ներդրումը Ճապոնիայի ՀՆԱ-ի 10 տոկոս աճ կապահովի, որը 2030 թ.-ին կկազմի 50 մլն յեն: Նշենք, որ այսօր Ճապոնիայի բնակչությունը կազմում է 127 մլն մարդ, որից 67 տոկոսը աշխատունակ է:

Նմանատիպ նյութեր