«Իսլամական պետություն»-ը գերի է վերցրել 2 ճապոնացու
                        «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման զինյալները գերի են վերցրել 2 ճապոնացու և սպառնում են կախաղան հանել նրանց, եթե 3 օրվա ընթացքում նրանք չստանան 200 միլիոն դոլար: Այս մասին ծայրահեղականները հայտնել են իրենց կողմից հրապարակված տեսանյութում: 
Լրատվամիջոցները հայտնել են, որ տեսանյութում  Ճապոնիայի քաղաքացիներ Կենդզի Գոտո Դզյոգոն է և Հարունա Յուկավան: Տոկիոյի իշխանությունները դեռ այս հաղորդագրությունը չեն մեկնաբանել: 
Առաջին անգամ է, որ «Իսլամական պետություն»-ը սպառնում է Ճապոնիայի քաղաքացիներին:
Հայտնի է, որ ծայրահեղականները պարբերաբար սպանել են  նաև մի շարք այլ երկրների քաղաքացիների:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

