211652_close_icon
views-count7345 դիտում article-date 19:59 06-01-2017

Ռուսաստանը Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում ոչինչ չի արել. Էշթոն Քարթեր

Վլադիմիր Պուտինը դժվարություն է ստեղծում ԱՄՆ-ի համար Ռուսաստանի հետ աշխատելու հարցում: Այս մասին [url=http://www.wsj.com/articles/ash-carter-says-putin-is-making-it-harder-for-u-s-to-work-with-russia-1483698600]The Wall Street Journal[/url]-ի հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը: Նա առանձին քննադատել է նաև Ռուսաստանի գործողությունները Սիրիայում: Քարթերի խոսքով Ռուսաստանը Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում ոչինչ չի արել: «Նրանք սիրիական կառավարության հետ միասին պայքարում են չափավոր ընդդիմության դեմ»,- հայտարարել է նա: Հիշեցնենք, որ Էշթոն Քարթերը Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո լքելու է պաշտոնը: Եվ հնարավոր է, որ ԱՄՆ պաշտպանության, ինչպես նաև՝ արտաքին քաղաքականությունը փոփոխության ենթարկվի:

Նմանատիպ նյութեր