211652_close_icon
views-count13596 դիտում article-date 19:29 02-01-2017

Ռուսաստանն ու ԻՊ-ը շատ տարբեր բաներ են. Յենց Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի համար ավելի մեծ սպառնալիք է Ռուսաստա՞նը, թե՞ միջազգային ահաբեկչությունը: Այս հարցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը [url=http://www.bild.de/politik/ausland/nato/vor-wem-muessen-wir-am-meisten-angst-haben-49532638.bild.html]Bild[/url]-ի հետ հարցազրույցում ասել է. «Դրանք շատ տարբեր բաներ են: Դաշինքի գործընկերներին Ռուսաստանն անմիջական սպառնալիք չի ներկայացնում: Ռուսաստանը եղել է մեր հարևանը և կմնա մեր հարևանը: Ահա թե ինչու ենք ձգտում նրա հետ երկխոսության և ապաէսկալացիայի: Այլ բան է ԻՊ-ը: ԻՊ-ն է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների մայրաքաղաքներում իրագործված բազմաթիվ ահաբեկչությունների պատասխանատուն: Մենք ստիպված ենք ահաբեկչության սպառնալիքի ուղեկցությամբ ապրել նաև 2017-ին: Եվ մեր նպատակն է ԻՊ-ի ջախջախումն ու ոչնչացումը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նմանատիպ նյութեր