211652_close_icon
views-count1414 դիտում article-date 15:14 21-11-2016

Թրամփը մեծ աջակցություն է խոստացել ՆԱՏՕ-ին. Յենց Սթոլթենբերգ

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ հստակ աջակցություն կցուցաբերի Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել դաշինքի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենեբրգը, հաղորդում է Ria Novosti-ն։ Վերջինիս խոսքով՝ ինքը նոյեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ «Նա (Թրամփը) հավատարմություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ին աջակցելու հարցում»,-հայտարարել է Սթոլթենբերգը Ստամբուլում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի նստաշրջանում, որն ուղիղ հեռարձակվել է կառույցի կողմից։ Ավելի վաղ Սթոլթենբերգը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիայից ակնկալում է ՆԱՏՕ-ում այդ երկրի առաջատարության կուրսի պահպանում և հույս էր հայտնել, որ Թրամփը կկատարի դաշինքում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները։ Նա հավելել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներն արդեն իսկ մեծացնում են պաշտպանության ծախսերը, ինչը պահանջում է Միացյալ Նահանգները։

Նմանատիպ նյութեր