211652_close_icon
views-count4321 դիտում article-date 13:23 30-12-2016

Ռիո-դե-Ժանեյրոյում հայտնաբերել են անհայտ կորած Հունաստանի դեսպանի այրված դին

Ռիո-դե-Ժանեյրոյի ոստիկանությունը հայտնաբերել է վարձակալած ավտոմեքենա, որում, ամենայն հավանականությամբ, եղել է Բրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրիակոս Ամիրիդիսի դին, հաղորդում է rosbalt.ru-ն։ Դեսպանի անհետանալու մասին հայտնի էր դարձել օրեր առաջ։ Ավտոմեքենան ևս այրված է եղել։ Երկրի ՆԳՆ-ն ստուգում է հանցագործության բոլոր վարկածները, իսկ դին ուղարկվել է բժշկական փորձաքննության։ Ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ-ն հաստատել էր 59-ամյա դեսպանի անհետացման մասին տեղեկությունը։

Նմանատիպ նյութեր