211652_close_icon
views-count55348 դիտում article-date 10:59 29-12-2016

Արտակարգ դեպք Ալավերդիում. փողոցում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դի. սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 25-ամյա հարևանը

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնի հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որկանչով մեկնել են Ջրավազանի փողոց, որտեղ մայթեզրին հայտնաբերել են մահացած տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 1 25 շենքի 15 բնակարանի բնակիչ, 34-ամյա Ռոման Պողոսյանը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա վնասվածքներ է ստացել ծոծրակային մասում։ Նույն պահին մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ քննիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն շենքի 19 բնակարանի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Խանդամիրյանը, ով այս պահին գտնվում է ոստիկանության Թումանյանի բաժնում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր