211652_close_icon
views-count19860 դիտում article-date 09:19 26-12-2016

Ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ Toyota-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, Toyota մակնիշի 02 OO 030 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարմա կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր